понедельник, 14 мая 2012 г.


    Ֆինանսական ռազմավարության տեսակները կարելի է ներկայացնել ձեռնարկության ֆինանսական ռազմավարության մատրիցաների տեսքով, մասնավորապես Ժ.Ֆրանշոնի և Ի.Ռոմանեի մշակած մատրիցայի տեսքով: Վերջինս հնարավորություն է տալիս, մատրիցայի շրջանակներում, խնդիրները դիտարկել դնամիկայում, ձևավորել և վերանայել գոյություն ունեցող ռազմավարությունը: Մինչև մատրիցան ուսումնասիրելը,պարզաբանենք մի քանի կարևոր հասկացություններ, որոնք ունեն արտասահմանյան ծագում: Դրանք կփորձենք հարմարեցնել հայկական հաշվապահական հաշվառման համակարգին և բացահայտենք դրանց տնտեսագիտական էությունը: